Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Շուշիի շրջանի Հին շեն գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Նախագահը Շուշիի շրջանի Հին շեն գյուղում քննարկել է համայնքի խնդիրների լուծման ուղիները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: