Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 22-28-ը տեղի կունենա Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարը, որին Հայաստանը կներկայանա 9 բռնցքամարտիկով:
Ստրանջայի մրցաշարին Հայաստանը կներկայանա 9 բռնցքամարտիկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար հավաքականի 9 մարզիկներն ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ փետրվարի 8-20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանի «Օլիմպական ապագա» մարզադպրոցում, իսկ փետրվարի 21-ին կմեկնեն մրցավայր:
Ստրանջայի միջազգային մրցաշարին Հայաստանից կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը՝ կանանց մրցումներում: