Մյունխենի` միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա:
Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: