Artsakhpress

Տնտեսական

Չեխ նախարարը հայտնել է Պրահայում հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու պատրաստակամություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փետրվարի 11-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Չեխ նախարարը հայտնել է Պրահայում հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու պատրաստակամություն

Չեխ նախարարը հայտնել է Պրահայում հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու պատրաստակամություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին, Կարեն Ճշմարիտյանը համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական համագործակցության ընդլայնման համար կան դեռևս չօգտագործված հնարավորություններ` նշելով, որ կարելի է մեծացնել համագործակցության ոլորտների շրջանակը` հաշվի առնելով նաև երրորդ երկրների հետ փոխգործակցության հնարավորությունները: Էկոնոմիկայի նախարարը փաստել է երկու երկրների գործարարների միջև կոնկրետ երկխոսության անհրաժեշտությունը, ինչի համար, ըստ նախարարի,  հրաշալի առիթ է չեխ գործընկերոջ այցի շրջանակում կազմակերպված հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը: Կարեն Ճշմարիտյանը մասնավորապես շեշտել է առևտրի, արդյունաբերության տարբեր ճյուղերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության ակտիվացումը, այդ առումով առանձնապես կարևորելով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և ապրիլի վերջին համատեղ երկրորդ նիստի անցկացումը: Էկոնոմիկայի նախարարն առաջարկել է նաև կազմակերպել Չեխիայում հայկական ապրանքների ցուցահանդես: Գործարարների միջև ուղղակի կապերի աշխուժացման տեսանկյունից Կարեն Ճշմարիտյանը նշել է Երևան-Պրահա-Երևան ուղիղ չվերթների վերաբացման կարևորությանը:

Կարեն Ճշմարիտյանը ներկայացրել է հյուրերին Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններն ու առավելությունները, արտաքին առևտրի բարենպաստ պայմանները, խոսել Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու հնարավորությունների մասին:

Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Յան Մլադեկը նշել է, որ Չեխիան առավելագույնս կաջակցի Հայաստանին ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում: Նա ներկայացրել է Չեխիայի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, իր հերթին նույնպես կարևորել հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Պրահայում հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին: Յան Մլադեկի խոսքերով, Չեխական ավիաուղիների կողմից Երևան-Պրահա-Երևան չվերթները տնտեսապես արդյունավետ են համարվել և նախատեսվում է շաբաթական իրականացնել երեքական թռիչք: Չեխ նախարարը կարևորել է նաև համագործակցությունը կոնյակի և գինիների արտահանման, զբոսաշրջության և այլ բնագավառներում: 

Հանդիպմանը ներկա գտնվող Հայաստանի զարգացման հիմանդրամի գործադիր տնօրենը և Չեխիայի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահը ներկայացրել են  իրենց կառույցների գործունեությունը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search