Artsakhpress

Քաղաքական

Հայերին պետք չէ խառնել, Բաքվի մեղադրանքներն անմիտ են. ամերիկացի կոնգրեսական

Կոնգրեսական Լուիզա Սլոթերն ԱՄՆ Կոնգրեսի առաջին անդամն է դարձել, ով միացել է այն օրինագծին, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ճնշելու համար:

Հայերին պետք չէ խառնել, Բաքվի մեղադրանքներն անմիտ են. ամերիկացի կոնգրեսական

Հայերին պետք չէ խառնել, Բաքվի մեղադրանքներն անմիտ են. ամերիկացի կոնգրեսական

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ օրինագիծը ներկայացվել էր անցյալ տարեվերջին՝ ազդեցիկ կոնգրեսական և Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիստոֆեր Սմիթի կողմից տեղեկացնում է Tert.am-ը հղում անելով contact.az-ին։

Բաքվում այդ օրինագիծը «հայամետ» էին կոչել՝ հիշեցնելով, որ Սմիթը կողմ է հանդես գալիս 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

 Սակայն Լուիզա Սլոթերին դժվար է մեղադրել հայամետ տրամադրությունների համար, քանի որ նա միշտ հօգուտ Ադրբեջանի է հանդես եկել, գրում է գործակալությունը։

 Քրիստոֆեր Սմիթը մեկնաբանել է Բաքվից իր հասցեին հնչող մեղադրանքները։

 ««Ակտ՝ Ադրբեջանի ժողովրդավարության մասին» փաստաթուղթը որևէ կապ չունի հայերի հետ, այդ փաստաթուղթն Ադրբեջանում մարդու իրավունքների մասին է»,-ասել է նա Հելսինկյան հանձնաժողովի նիստի ընթացքում։

 «Երբ շատ մարդիկ, այդ թվում՝ այնպիսի լրագրողներ, ինչպես, օրինակ, Խադիջա Իսմայիլովան, ձերբակալվում են իրենց հետաքննությունների համար, մենք նման փաստաթղթեր ենք ստեղծում։ Ալիևի կառավարության ռեակցիան դրան, ներառյալ՝ երկրի խորհրդարանինը, ապշեցուցիչ անխոհեմության դրսևորում են, և նրանց պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։

 Կոնգրեսականը նշել է, որ նրանք, մասնավորապես, պնդում են, որ հայերն են պատվիրել այս օրինագիծը։

«Հայերն առհասարակ սրա հետ կապ չունեն, նրանք անգամ տեղյակ չեն եղել նման նախագծի մասին։ Այդ պատճառով, երբ լսում եմ, թե ինչ են ասում Ադրբեջանի խորհրդարանում, կառավարամետ լրատվամիջոցներում, նախագահի մամուլի քարտուղարը, մտածում եմ, թե որքանով են տեղեկացված այլ հարցերի մասին... Այս օրինագծի նպատակն Ադրբեջանում բարեփոխումներ իրականացնելն է, բանտերից ազատ արձակելն այն մարդկանց, որոնք հանցագործ չեն»,-ասել է Սմիթը։

 Նա հավելել է, որ երբ լրագրողն ԱՄՆ-ում հետաքննություն է իրականացնում կոռուպցիայի կամ նման մի բանի մասին, մրցանակ է ստանում, իսկ Ադրբեջանում՝ բանտարկում են։



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search