Apple կորպորացիան մտադիր է ներկայացնել iPhone սմարթֆոնի եւ iPad պլանշետի նոր մոդելները, որոնց շնորհանդեսը նախատեսված է մարտի 15-ին, իսկ դրանք վաճառքի կհանվեն արդեն մարտի 18-ից:
Apple-ը շնորհանդեսից անմիջապես հետո սկսում է iPhone 5se-ի եւ iPad Air 3-ի վաճառքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրների փոխանցմամբ, դա կլինի iPhone 5se սմարթֆոնը 4 դյույմ տրամագծով դիսփլեյով եւ iPad Air 3 պլանշետը: Նշվում է, որ այս անգամ, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի նախնական պատվեր իրականացնել, ինչն անսովոր է Apple-ի համար:
iPhone 5se-ն նախատեսված կլինի Apple-ի սարքավորումների այն սիրահարների համար, որոնք կցանկանային գնել վերջին մոդելների արտադրողականությամբ սմարթֆոններ, որոնց սակայն իրենց չափով փոքր կլինեն iPhone 6s-ից եւ iPhone 6s Plus-ից: iPhone 5se-ը կլինի iPhone 5s-ի չափի: