Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
ԼՂՀ Նախագահի և Արցախյան շարժման ակտիվիստների հանդիպմանն արծարծվել է պետականաշինության հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի նորագույն պատմությանը, պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ շարժման վետերանների հետ հանդիպումները դարձել են ավանդական՝ այն համարելով պահանջված ու կարեւոր: