Կյանքի 85-րդ տարում Ռուսաստանում վախճանվել է կոնստրուկտոր Գենադի Դենեժկինը:
Ռուսաստանում մահացել է «Գրադ» եւ «Սմերչ» համակարգերի մշակողը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Newsru.com-ը:
Դենեժկինը մշակել է ամբողջ աշխարհում հայտնի «Գրադ» եւ «Սմերչ» համակարգերը, ինչպես նաեւ ռազմածովային նավատորմի համար նախատեսված «Դամբա», «Օգոն», «Ուդավ 1Մ» եւ ՌՊԿ-8 համակարգերը: