Թուրքիան Սիրիայում պետք Է կատարի լարվածության թուլացման շուրջ Մյունխենում եւ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Թուրքիան Սիրիայում պետք է կատարի լարվածության թուլացման պայմանավորվածությունները. Մոգերինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին, փետրվարի 15-ին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Մի քանի օր առաջ մենք բոլորս, ներառյալ Թուրքիան, քննարկում Էինք Սիրիայում հրադադարի եւ լարվածության թուլացման հարցերը: Բոլոր ուժերը, ներառյալ Թուրքիան, պետք Է գործեն այդ ուղղությամբ»,- ասել Է Մոգերինին, պատասխանելով Թուրքիայի կողմից Սիրիայում քրդերի դիրքերի գնդակոծումների եւ Սիրիայի տարածք մի խումբ թուրք զինվորականների ներխուժման մասին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: