Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ ՕՊԵԿ-ի մի շարք երկրների ներկայացուցիչներ Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների արդյունքում պայմանավորվել են նավթի արդյունահանումը սառեցնել հունվարի 11-ի մակարդակում:
Ռուսաստանը եւ ՕՊԵԿ-ը պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան եւս համաձայնել է այս որոշմանը, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենա Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հանդիպումը Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմիի հետ:
Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտնել էին նավթային շուկայի այլ խաղացողների հետ միասին արդյունահանման մակարդակի հնարավոր կրճատման մասին: Հաղորդվել էր նաեւ, որ Սաուդյան Արաբիան Ռուսաստանին առաջարկել է 5 տոկոսով նվազեցնել նավթի արդյունահանումը, սակայն հետագայում այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել: