ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող Սահմանադրության մշակման գործում մասնակցություն ունեցել է, սակայն չգիտի՝ նոր Սահմանադրության մշակման աշխատանքներին ներգրավված կլինի, թե՞ ոչ:
Հրայր Թովմասյանի համար պատիվ կլինի մասնակցել ԼՂՀ նոր Սահմանադրության մշակմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին Թովմասյանը նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է ԼՂՀ-ում Սահմանադրության մշակման գործընթացին մասնակցի:
Միաժամանակ, Թովմասյանը նշեց, որ եթե նման առաջարկ լինի՝ մեծ սիրով կմասնակցի: «Եթե առաջարկեն մեծ սիրով կմասնակցեմ, ինձ համար պատիվ կլինի, հաճելի կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության մշակման գործին»:
Հրայր Թովմասյանը Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դրված նախագիծը մշակած մասնագիտական հանձնաժողովի անդամ էր: