ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում այսօր` տեղի ժամանակով մոտ 22:15-ին (երևանյան ժամանակով՝ 10։15-ին), երկրաշարժ է գրանցվել:
Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էպիկենտրոնը գտնվել է Բիգ Բիր քաղաքից մոտ 42 կմ հեռավորության վրա, գրում է latimes.com-ը:
4.4 մագնիտուդով առաջին ցնցմանը հաջորդել է մեկ հետցնցում` 2.4 մագնիտուդով։ Երկրաշարժի մասին տեղեկությունը հայտնվել է quakes.globalincidentmap.com կայքում։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։