Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, փետրվարի 20-ին, ՀՀ դեսպանության առջեւ տեղի ադրբեջանցիները կազմակերպել էին ցույց, նպատակ ունենալով ոչ աշխատանքային օրվա ընթացքում նկարվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առջեւ՝ հետո սեփական մամուլում մարդաշատ ցույցի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։
Ադրբեջանցի ցուցարարներին Շվեդիայի հայ համայնքը դիմավորել է Արցախի դրոշներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայ համայնքի երիտասարդները, մասնավորապես, Շվեդիայի ՀՅԴ Հյուսիսյան կոմիտեի և ՀՅԴ ՇԵՄ-ի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հակաքարոզչական ցույց: Հայ երիտասարդները` եռագույն և ԼՂՀ դրոշներով, տապալել են ադրբեջանցիների՝ առանց այն էլ սակավամարդ ցույցը: Արդյունքում ադրբեջանական սակավամարդ ցույցը շատ կարճ ժամանակում ցրվել է։
Ի դեպ, Շվեդիայի ոստիկանությունը բարձր գնահատական է տվել հայ երիտասարդներին՝ ցույցը խաղաղությամբ ավարտին հասցնելու համար: