Միացյալ Նահանգների պոտենցիալ թշնամիների թվում ամերիկացիները նշել են Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։
Ամերիկացիները երկրի գլխավոր պոտենցիալ թշնամիներ են համարում Հս. Կորեային և Ռուսաստանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին վկայում են Gallup կազմակերպության հարցման տվյալները, հաղորդում է Reuters գործակալությունը։
Այս տարի առաջին տեղը զբաղեցրել է ԿԺԴՀ-ն՝ 16 տոկոս ձայնով՝ Ռուսաստանից առաջ անցնելով 1 տոկոսով: 2015 թվականին առաջին երկու տեղերն այլ կերպ էին բաշխվել, այդ ժամանակ Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն ստացել էին, համապատասխանաբար, 18 և 15 տոկոս ձայն։
Երկրները, որտեղ գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ստացել են 5 տոկոս ձայն:
Ցանկի առաջատարների թվում են նաև Իրանը և Չինաստանը՝ 14 և 12 տոկոսներով: Իրաքը ստացել է 5 տոկոս ձայն, իսկ Աֆղանստանը և Սիրիան՝ 4-ական տոկոս։