Artsakhpress

Տնտեսական

ԵՏՄ երկրներից միայն Հայաստանում է արդյունաբերական արտադրության աճ գրանցվել

Ըստ ընթացիկ տարվա հունվար ամսվա պաշտոնական տվյալների՝ Հայաստանի տնտեսությունում կարեւոր ձեռքբերումներ կան:

ԵՏՄ երկրներից միայն Հայաստանում է արդյունաբերական արտադրության աճ գրանցվել

ԵՏՄ երկրներից միայն Հայաստանում է արդյունաբերական արտադրության աճ գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Օրինակ արդյունաբերական ապրանքատեսակների ֆիզիկական ծավալն աճել է 15.7 տոկոսով: Նկատեք, որ ԵՏՄ-ում մեր գործընկեր երկրներում նոր տարվա առաջին ամիսը բավականին անբարենպաստ էր արդյունաբերության համար, հաղորդում է NEWS.am-ը:

Ռուսաստանում արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 2.7 տոկոսով: Ընդ որում օգտակար հանածոների արդյունահանումն աճել է: Ճիշտ է զուտ խորհրդանշական՝ 0.7 տոկոսով: Հիմնականում դա պայմանավորված էր հում նավթի արդյունահանման աճով, որի հաշվին պետությունը փորձում էր գոնե մասամբ փոխհատուցել նավթի համաշխարհային գների զգալի անկումը: Աճել է նաեւ մի շարք այլ օգտակար հանածոների՝ այդ թվում բնական գազի արդյունահանումը: Իսկ վերամշակող արդյունաբերության ոլորտում լուրջ անկում է գրանցվել՝ 5.6 տոկոսով:

ԵՏՄ մեկ այլ անդամի՝ Բելառուսի մոտ հունվարին պահպանվել են անցած տարվա միտումները՝ արդյունաբերական արտադրատեսակների ծավալը կրճատվել է 6.8 տոկոսով: Հիմնականում դա պայմանավորված էր տրակտորների, բեռնատար ավտոմեքենաների, կոմբայնների ու գյուղատնտեսական մեքենաների արտադրության անկումով: Նկատենք, որ այդ ապրանքատեսակները հիմնականում Ռուսաստան են արտահանվում:

Ղազախստանում արդյունաբերական ապրանքների ծավալը համեմատաբար քիչ է կրճատվել՝ 0.7 տոկոսով: Ավելի մանրամասն տվյալներ դեռ չեն հրապարակվել: Բայց կարելի է ենթադրել, որ այդ երկրում նույնպես շարունակվել են անցած տարվա բացասական միտումները, երբ լուրջ անկում էր գրանցվել սննդի արդյունաբերության մեջ: Տեղացի փորձագետները դա պայմանավորում էին ազգային շուկայում ավելի էժանագին ռուսական ապրանքատեսակների աճող դերակատարումով: Դրան հավելենք նաեւ մի շարք ապրանքների արտադրությունում սկսված անկումը, ինչը պայմանավորված է դեպի Չինաստան դրանց արտահանման կրճատումով:

ԵՏՄ-ում հակառեկորդը Ղրղզստանն է սահմանել, որտեղ արդյունաբերական ապրանքների ծավալը կրճատվել է 40.7 տոկոսով: Ընդ որում վերամշակող արդյունաբերության ոլորտում անկումը հասել է 50.8 տոկոսի: Արդյունաբերության մեջ նման հսկայական հետընթացը բացատրվում է թանկարժեք մետաղների արտադրության զգալի կրճատումով: Վերջինս էլ իր հերթին անմիջական կապ ունի երկրում ոսկի արդյունահանող խոշորագույն ձեռնարկության՝ «Կումտորի» գործունեության հետ:

Ստացվում է, որ Հայաստանը դարձել է ԵՏՄ միակ երկիրը, որտեղ արդյունաբերությունը կարծես թե չի ճահճացել: Բայց եթե դատենք վերջին ժամանակների միտումներով՝ ապա պարզ կդառնա, որ այս հաջողության առյուծի բաժինը ապահովել է մետաղների արդյունահանումը:

Անցած տարի տվյալ ոլորտը հարաբերականորեն արագացրեց արդյունաբերական արտադրության տեմպերը՝ 7.5 տոկոսով: Իսկ ահա առաջատար ոլորտը՝ վերամշակող արդյունաբերությունը, հակառակը, «նպաստեց» ընդհանուր ցուցանիշի դանդաղեցմանը 3.7 տոկոսով: Այս հարցում ԵՏՄ երկրների հետ նմանություն կա: Հավելենք, ո ր մետաղները ( հիմնականում ապարներն ու խտանյութերը) գրեթե ամբողջությամբ արտահանվում են երրորդ երկրներ:

Սմբատ Գրիգորյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search