Artsakhpress

Սփյուռք

Վիեննայում սրճարանի առաջին տերերն ու Ավստրիայի հպարտ քաղաքացիները. հայ համայնքի անցյալն ու ներկան

Ավստրիայում 6-7 հազարանոց հայկական համայնքը ներկայացված է տեղի մի քանի խոշոր քաղաքների հասարակական, մշակութային, ինչպես նաև տնտեսական կյանքում:

Վիեննայում սրճարանի առաջին տերերն ու Ավստրիայի հպարտ քաղաքացիները. հայ համայնքի անցյալն ու ներկան

Վիեննայում սրճարանի առաջին տերերն ու Ավստրիայի հպարտ քաղաքացիները. հայ համայնքի անցյալն ու ներկան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վիեննայում հայերի հաստատման մասին վկայությունները դեռ 17-րդ դարի վերջերին են պատկանում: Սուրճի հարուստ ավանդույթներով հայտնի Վիեննայում առաջին սրճարանը պատկանել է հայի, ով, միապետներից թույլտվություն ստանալով, առաջինն է սուրճ ու թեյ ներմուծել Վիեննա: Ավստրիայում բնակվող հայկական համայնքի գործունեության, առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի հետ: Նրա խոսքով` Ավստրիայում կա մեկ համայնք` եկեղեցական համայնքը, ու հայրեը համախմբված են եկեղեցու շուրջ, որն էլ ենթարկվում է Էջմիածնին և կոչվում Կենտրոնական Եվոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակություն, կենտրոնը Վիեննան է: «Ամբողջ Ավստրիայում հաշվվում է մոտ 6-7 հազար հայություն և մեծամասնությունը` գրեթե 3-4 հազարը, ապրում են Վիեննայում: Համայնքներ ունենք Գրաց, Բրեգենց, Ինսբրուք քաղաքներում, բայց կենտրոնը Վիեննան է: Այստեղ գործում է Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցին, որին կից` Հովհաննես Շիրազ դպրոցը, ուր սովորում է 140 աշակերտ: Դպրոցում սովորում են հայոց լեզու, գրականություն, կրոն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հայրենագիտություն, երգ-պար»,-տեղեկացրեց Հայր Տիրանը:

Հարցին ի պատասխան, թե ինչ դերակատարություն ու ներկայացվածություն ունեն հայերը Ավստրիայի կյանքում` հոգևորականը նշեց. «Գրեթե բոլոր բնագավառներում հայերը ներկա են` գիտնականներ, փաստաբաններ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ, մտավորականներ, արվեստագետներ: Հայկական ներկայությունը Ավստրիայում հիշատակվում է դեռևս 17-րդ դարի վերջից` 1683 թվականին, երբ թուրքերը Եվրոպան գրավելով եկան-հասան Վիեննայի մատույցները, այդ ժամանակ թուրքահպատակ հայեր եկան ու հաստատվեցին այստեղ»,-ասաց մեր զրուցակիցը:

Հայր Տիրանն ուշագրավ է համարում այն, որ Վիեննայի առաջին սրճարանը հայի է պատկանել: «Վիեննան իր սուրճի ավանդույթներով ու սրճարաններով հարուստ քաղաք է: Այստեղ կարող ես 20-30 տեսակի տարբեր սուրճեր համտեսել, ու շատ հետաքրքրական փաստ է այն, որ առաջին սուրճ ներմուծողը Ավստրիա եղել է հայ: Այսօր քաղաքի կենտրոնում մի փոքրիկ սրճարան կա, որտեղ մտնելիս մարմարե տախտակի վրա կտեսնես` «Սա քաղաքի հնագույն սրճարանն է, պատկանել է Հովհաննես Դիոդատուր կամ Աստվածատուրին, այսինքն` Հովհաննես Աստվածատրյանին: Նա եղել է թուրքահպատակ, բայց ազգությամբ հայ, երբ եկել է Վիեննա, միապետներից խնդրել է թույլտվություն, որ կայսրության մեջ թեյ ու սուրճ ներուծի: Նա հատուկ կայսերական հրովարտակով այդ իրավունքը ստացել է: Նույն մարդը սուրճ է ներմուծել Պրահա, Բրատիսլավա ու Բուդապեշտ, փաստորեն այն ժամանակ մենատեր է եղել»,-նկատեց հոգևորականը` շեշտելով, որ Ավստրիայում ապրում ու գործում են առևտրականներ, ոսկերիչներ, բանկային համակարգում աշխատողներ: Ունենք բավականաչափ հայ ուսանողներ, հատկապես Հայաստանից, ովքեր բարձրագույն ուսումն են շարունակում երկրի համալսարաններում:

Տիրան աբեղա Պետրոսյանի գնահատմամբ` ավստրիացիները սկսել են խոսել Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին, և հիշատակման արժանի է այն, որ այդ թեմայով առաջին վեպը ծագումով հրեա, ավստրիացի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուր օրն» է:

Հայր Տիրանը տեղեկացրեց, որ առաջիկա ապրիլի 24-ին Ինսբրուք քաղաքի Կենտրոնական հրապարակում նախատեսում են տեղադրել Հայաստանից բերված խաչքար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ըստ էության խաչքարը նվիրատվություն է հայ համայնքի կողմից քաղաքապետարանին, որն էլ պետք է կանգնեցի այդ հուշարձանը: Նախատեսում ենք մեծ միջոցառում իրականացնել` Մայր տաճարում կլինի պատարագ, այնուհետև տեղի կունենա խաչքարի պաշտոնական բացման, օծան արարողությունը: Հրավիրված են լինելու նահանգապետը, քաղաքապետը, Ավստրիայում Հայաստանի դեսպանը, դիվանագետներ, եկեղեցական ներկայացուցիչներ»,-ասաց Տիրան աբեղա Պետրոսյանը:

Իսկ արդեն հաջորդ կիրակի կկայանան Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի ծխական խորհրդի ընտրություններ:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search