Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Աբխազիայից ազատ վիզային ռեժիմի ճամփորդությունների կարգի վերաբերյալ նոր առաջարկներ դեռ չի ստացել:
ԼՂՀ-ն Աբխազիայից ազատ վիզային ռեժիմի համաձայնագրի վերաբերյալ նոր առաջարկներ դեռ չի ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Աբխազիայի միջև գործում է ազատ վիզային ռեժիմ: Տվյալ հարցի վերաբերյալ նոր առաջարկներ Աբխազիայի կողմից մենք չենք ստացել»,-«Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան` հայտնեցին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից:
Փետրվարի 22-ին ռուսական ТАСС գործակալությունը հրապարկել էր հոդված, համաձայն որի`Աբխազիայի ԱԳՆ-ն առանց վիզայի ռեժիմի հաստատման համաձայնագիր է պատրաստում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստորագրման համար: Աբխազիայի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտնել է, որ ԱԳ նախարարը գերատեսչության արտաքին-իրավական բաժնին հանձնարարել է համաձայնագրի պատրաստման աշխատանքներ` պայմանավորված 2016 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող «Աբխազիայից դուրս և դեպի Աբխազիա այցելությունների կարգի մասին» նոր օրենքով: