Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 3-9-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:
Աննախադեպ ակտիվություն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. մեկ շաբաթում հակառակորդը 60.000 կրակոց է արձակել
ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակիօպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 3-9-ըղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանմանռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայդիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլիծառայությունից, բացի հրադադարի խախտման վերոնշյալդեպքերից, ադրբեջանական բանակի հատուկջոկատայինները շփման գծի հարավային (Հադրութ),արևելյան (Ասկերան) և հարավարևելյան` Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղություններով, ձեռնարկել են դիվերսիոններթափանցման փարձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և հակառակորդը, տալովկենդանի ուժի կորուստներ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Անցած յոթ օրերի ընթացքում հակառակորդի օդուժը թռիչքներ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկարությամբ: ՊԲ ՀՕՊ ուժերը ոչ միայն դրանք ժամանակին հավաստանշել են և պահել վերահսկողության տակ, այլև առաջնագծումտիրող օպերատիվ իրադրությամբ պայմանավորված` օդ է բարձրացվել հայկական գրոհային ավիացիան:Ընդհանուր առմամբ, իրավիճակը սահմանային գծում եղել է լարված:
ՊԲ առաջապահ զորամասերը շաբաթվա ընթացքում շփման գծի ողջերկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` հարկ եղած դեպքում իրենց գործողություններովկանխելով հակառակորդի նախահարձակ գործողության ցանկացած փորձ: