WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Вести Недели հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Apple ընկերության` Հետախուզությունների Դաշնային Բյուրոյին տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելը կապիտալի և պետության հակամարտության օրինակ է, ինչպես նաև կորպորացիայի կողմից գովազդի փորձ:
FBI-Apple հակամարտությունը գովազդ է. Ասանժ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այն, ինչ տեղի է ունենում այժմ Apple-ի և ՀԴԲ-ի միջև, կապիտալի և պետության բախման օրինակ է: Apple-ը ասում է, որ եթե ցանկանում եք մեզ հետ աշխատել, ապա պետք է վճարել: Միաժամանակ ընկերությունը ցանկանում է նաև ներկայանալ որպես իր հաճախորդների շահերը պաշտպանող կորպորացիա», ասել է Ջուլիան Ասանժը, հայտնում է RT.com-ը: