Եվրամիությունը դիտարկում է Սիրիայից Հայաստան գաղթած փախստականներին օժանդակելու համար Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը:
ԵՄ-ն դիտարկում է Սիրիայից Հայաստան գաղթած փախստականներին օգնություն տրամադրելու հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել ենք նաև Սիրիայի Հայաստան գաղթած փախստականների հարցը: Եվրամիությունը քննարկում է Հայաստանին այդ հարցում օգնություն տրամադրելու հնարավորությունը»,- նշել է Մոգերինին:
Նա հավելեց, որ այդ օգնությունը կարող է տրամադրվել Եվրամիության թրասթային հիմնադրամների միջոցով, որոնք ուղղված են սիրիական ճգնաժամի հաղթահարմանը: