ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 4-ի հրամանագրով Աշոտ Քոչարյանն ազատվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հայաստանը Լիբանանում նոր դեսպան ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ` Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ):