Բաղդադը Սիրիայի իշխանություններին չի աջակցում, սակայն դեմ չէ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հըակաահաբեկչական կոալիցիային:
Իրաքը դեմ չէ ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի հակաահաբեկչական կոալիցիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը:
«Իսլամական պետության» վտանգն առաջնահերթ է հատկապես Սիրիայի և Իրաքի համար: Մենք որևէ կերպ դեմ չենք Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի կոալիցիային: Դա չի նշանակում, որ մենք սատարում ենք Սիրիայի գործող ռեժիմին, այլ ընդամենը հակազդում ենք ահաբեկչությանը»,- հայտարարել է նա:
Նա նաև հավելել է, որ Իրաքը կոալիցիային չի միացել, սակայն կողմերի հետ կապի մեջ է Բաղդադում գտնվող տեղեկատվական կենտրոնի միջոցով: