Artsakhpress

Քաղաքական

Ռուսաստանը չի քրեականացնում Հայոց ցեղասպանության ժխտումը. սա ինչ-որ չափով վնասում է հայ-ռուսական հարաբերությունները. Ա. Պապյան

Ռուսաստանը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացնող օրինագիծը, ինչպես նաև Մոսկվայի պայմանագրի չեղարկման գաղափարն, ըստ էության, որպես լծակ էր դրել Թուրքիայի դեմ:

Ռուսաստանը չի քրեականացնում Հայոց ցեղասպանության ժխտումը. սա ինչ-որ չափով վնասում է հայ-ռուսական հարաբերությունները. Ա. Պապյան

Ռուսաստանը չի քրեականացնում Հայոց ցեղասպանության ժխտումը. սա ինչ-որ չափով վնասում է հայ-ռուսական հարաբերությունները. Ա. Պապյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանն՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանի կառավարությունը և Գերագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագծին:

«Նման վճիռ և որոշում սպասելի էր: Հիմա, փաստորեն, իրենք հասկացան, որ դա չի աշխատում կամ ինչի որ պետք էր հասնել, դրանով հասան, դրա համար էլ նման ընթացք ունեցավ օրինագիծը»,- ասաց Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ՌԴ Պետդումա էին ներկայացրել «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորներ Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչյովը:

Այդուհանդերձ, ըստ Արա Պապյանի, պետք է հասկանալ, որ Ռուսաստանն առայժմ գոնե չի ուզում վերջնականապես կամուրջներն այրել Թուրքիայի հետ:

«Եթե մենք նայում ենք Ռուսաստանի՝ այս վերջին մի քանի տարվա վարքը, թեկուզ հենց Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման հարցում, տեսնում ենք, որ մյուս երկրների համեմատ շատ ավելի պասիվ է. բացի Վլադիմիր Պուտինի այցից, որը պետական այց էր, նույն Ռուսաստանում ռուսական որևէ կազմակերպություն կամ կուսակցություն որևէ բան չարեց»,-նկատեց թուրքագետը:

Միևնույն ժամանակ Արա Պապյանն ասում է, թե բնական է, որ Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է իր շահերի համար. «Ինչ-որ անում է Հայաստանի համար՝ լավ, թե վատ, դա Հայաստանի համար չի անում, դա իր շահերի համար է անում. երբեմն այդ քայլերը համապատասխանում են Ռուսաստանի շահերին, դա մեզ համար լավ է ստացվում, եթե չի համապատասխանում՝ վատ»:

Դիտարկմանը, թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է և ռազմավարական ընկերը, Արա Պապյանն ասաց, թե եթե խոսքը վերաբերում է կոշտ անվտանգության մասին, զուտ զինված պաշտպանության  մասին, ապա Ռուսաստանը մնում է մեր անվտանգության երաշխավորը:

«Մենք էլի ակնկալում ենք պաշտպանություն, ակնկալում ենք, որ հարձակումների դեպքում Ռուսաստանը կկատարի իր պարտականությունները: Այդ ակնկալիքը միշտ էլ կա, նման հարաբերություններ դե յուրե ֆիքսված են մեր հարաբերություններում»,-նշեց Արա Պապյանը՝ հավելելով. «Այն, որ օրինագիծը մերժվեց, հայերի համար դա այնքանով վատ եղավ, որ սա կարող են, այսպես ասած, մեր աչքը մտցնել հերթական անգամ՝ ասելով, որ նույնիսկ Ռուսաստանը չի քրեականացնում Հայոց ցեղասպանության ժխտումը: Սա ինչ-որ չափով վնասում է հայ-ռուսական հարաբերությունները, որովհետև նման հայտարարությունները մարդկանց մեջ ակնկալիքներ են առաջացնում, հետո հիասթափություն է լինում»:

Արա Պապայանն ասաց, թե օրինագծի չընդունման դեպքում շատ լուրջ վնաս չի տեսնում, ինչպես նաև շատ օգուտ էլ չի տեսնում, եթե նույնիսկ այդ օրենքն ընդունվեր:

«Այսպիսի դեպքերում մեզ ավելի անհանգստացնում է ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին, ձգտումը՝ վաճառքը շարունակելու: Սրանց հետևանքներն ավելի դաժան են»,-եզրափակեց թուրքագետը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search