Անկարայում պայթյունի պատճառով դատարանի վճռով Facebook եւ Twitter սոցկայքեր մուտքն արգելափակվել է:
Թուրքիան արգելափակել է Facebook եւ Twitter սոցկայքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, թուրքական իշխանությունները արգելքը բացատրել են «պայթյունի վայրից լուսանկարների եւ տեսանյութերի ցուցադրության անթույլատրելությամբ»:
Մինչ այդ որոշումը թուրքական եւ արտասահմանյան մամուլը հասցրել էր մեծ թվով լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակել ողբերգական պայթյունի վայրից:
Պայթուցիկով լի ավտոմեքենան մարտի 13-ին տեղական ժամանակով ժամը 18:45-ին պայթել էր Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի կանգառում երկու ավտոբուսների միջեւ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` պայթյունն իրագործած մահապարտներց մեկը տղամարդ է, մյուսը` կին: Պայթյունի համար ավտոմեքենան առեւանգվել էր Ուրֆայում: Պայթյունի համար պատասխանատվություն դեռեւս որեւէ կազմակերպություն չի ստանձնել: