Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է հետախուզական ստորաբաժանումների լեռնային պատրաստությունն՝ ալպինիստական հանդերձանքի կիրառմամբ:
Ռուսական ռազմակայանի հետախույզները վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Փամբակ» բարձրլեռնային զորավարժարանում 300 զինծառայողներ մեկշաբաթյա հատուկ դասընթացի ժամանակ ուսուցում կանցնեն հմուտ հրահանգիչների ղեկավարությամբ:
Ժայռոտ-լեռնային տեղանքում հետախույզների պատրաստության ընթացքը կհսկի անօդաչու թռչող ապարատների ստորաբաժանումը՝ «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» հետախուզության արդի համալիրների օգտագործմամբ:
Ալպինիզմի ուսուցման ընթացքում զինծառայողները նախապես ուսումնասիրել են անվտանգության պահանջները եւ լեռներում գործելակերպի կանոնները: «Տեղանքի ժայռոտ հատվածում եւ լեռնա-մարզական համալիրում հետախույզները կսովորեն հաղթահարել լեռնային արգելքները եւ բարդ ալպինիստական հնարքներ կատարելիս օգտվել անհատական ապահովման համակարգից»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: