ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ստորագրել է հրամանագիր` «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին:
Նախագահը մի խումբ մանկավարժների պարգևատրել է մեդալներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան N 8 ավագ դպրոցի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ եւ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար պարգեւատրվել են դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիԼյուդմիլա Բաղդասարյանը, դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Էսմիրալդա Գասպարյանը, դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Իրինա Մամունցը և դպրոցի տնօրեն Լյովա Գեւորգյանը: