Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 16-ին կանցկացվի 5-րդ տուրը, որում Լեւոն Արոնյանը կհանդիպի ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային:
Լեւոն Արոնյան vs Ֆաբիանո Կարուանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատարը հանդես կգա սպիտակ խաղաքարերով:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ռուս Պյոտր Սվիդլերիհետ եւ հաղթել էր բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Հավակնորդների մրցաշար, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)