Մոսկվայի Սլավյանսկի բուլվարի բնակելի տներից մեկի շքամուտքում այսօր հայտնաբերվել է 46-ամյա Ջանփոլադ Շամիլօղլուի դին՝ բռնության հետքերով։
Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, նրան կրակել են։ Մարմնին 4 փամփուշտ է դիպել, որոնցից մեկը՝ գլխին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանի քաղաքացին գործարար է եղել։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետները, որոնք պարզում են դեպքի հանգամանքներն ու հարձակմանը մասնակցած անձի ինքնությունը։
Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» և «Ապօրինի զենք, զինամթերք կրելը» հոդվածներով, որոնցով մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։