Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքի առթիվ։
Զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով, մարտական դիրքում թույլ է տրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որի պատճառով զինծառայող Հովհաննես Հարությունյանը գլխի հատվածում ստացել է մահացու հրազենային վնասվածք:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ զինծառայողի մահ առաջացնելու դեպքի առթիվ։
Քննությամբ պարզվել է դեպքի պահին զինծառայողի հետ նույն մարտական դիրքի տարածքում գտնված զինծառայողների շրջանակը և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Քննության շահերից ելնելով` այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։