ՀՀ տարածքում մարտի 20-ի ժամը 17.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Տավուշի մաարզի Բերդ, Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան գյուղում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Արագած գյուղում և Շիրակի մարզում տեղումներ են ձյան տեսքով: Շիրակի մարզի տարածքում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: