ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանը Թբիլիսիում ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերով հանձնաժողովի նիստում կոչ է արել ԵԽԽՎ-ին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում, ինչը շարուկանաբար մերժվում է Ադրբեջանի կողմից։
ՀՀ ԱԺ պատգամավորը ԵԽԽՎ-ին կոչ է արել աջակցել Մինսկի խմբին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատգամավորը Թբիլիսիից հայտնում է, որ «Միգրացիայի մարտահրավերները Հարավային Կովկասում և ողջ տարածաշրջանում» թեմայով հիմնական բանախոս Լոնդոնի LINKS հետազոտական ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիս Սամութը համաձայնել է Նաիրա Կարապետյանի նկատառմանը` ավելացնելով, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական բացը շատ ժամանակ խանգարում է ճիշտ պատկերացում կազմելուն։
Դենիս Սամութն իր ելույթում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս-քվոյի պահպանման վտանգը՝ իբրև հիմք այս տարածաշրջանից նոր փասխտականների ի հայտ գալու համար։ «Իմ արձագանքում ես կոչ արեցի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության իրականացման հարցում, ինչը շարուկանաբար մերժվում է Ադրբեջանի կողմից»,-ընդգծել է ՀՀ ԱԺ պատգամավորը:
ԵԽԽՎ պաշտոնական կայքի համաձայն` ակնկալվում է, որ հանձնաժողովի նիստի արդյունքներով կընդունվեն մի քանի զեկույցներ` Բալկաններում փախստականների իրավունքների, Սիրիայի փախստականների խնդրին Եվրոպայի արձագանքի, միգրանտների նկատմամբ բռնությունների վերաբերյալ: