Artsakhpress

Միջազգային

The Wall Street Journal. Զբոսաշրջիկները չեն ցանկանում մեկնել Թուրքիա

Ստամբուլում ահաբեկչական ակտերի շարքը, որոնցում մեղադրում են «Իսլամական պետությանը» եւ քուրդ գրոհայիններին, հզոր հարված է հասնում Թուրքիայի զբոսաշրջությանը, որը լուսավոր կետ էր այդ երկրի դանդաղող տնտեսական աճի ֆոնին։

The Wall Street Journal. Զբոսաշրջիկները չեն ցանկանում մեկնել Թուրքիա

The Wall Street Journal. Զբոսաշրջիկները չեն ցանկանում մեկնել Թուրքիա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամռանը տոմսերի ամրագրումը 40 տոկոսով պակասել է նախորդ տարվա համեմատ, իսկ հյուրանոցների պատվերները ավելի քան կրկնակի պակասել են։ Հարյուրավոր հյուրանոցներ, հյուրատներ եւ հյուրանոցա-ժամանցային համալիրներ վաճառքի են հանվել, գրում է Inostmi-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

Թուրքիայի ՀՆԱ 4 տոկոսը բաժին է ընկնում հենց զբոսաշրջությանը, իսկ այդ ոլորտում աշխատում է ավելի քան 1 մլն մարդ կամ աշխատունակ բնակչության 7 տոկոսը։ Այս մասին են վկայում պաշտոնական վիճակագրական տվյալները։

2001-2014թթ. զբոսաշրջությունից ստացված եկամուտը եռակի աճել էր՝ հասնելով ռեկորդային 34.3 մլրդ դոլարի։ 2012թ. Ստամբուլը, համաձայն MasterCard-ի ինդեքսի,  համարվում էր ամենահայտնի տուրիստական վայրերից մեկ։

Թուրքիայի հյուրանոցներն ու տուրիստական բիզնեսին  հարված հասցրեցին ռուսական պատժամիջոցները, որոնք ընդունվեցին Սիրիայում Սու-24 օդանավը խոցելուց հետո։ Միգուցե տուրիզմը կարողանար դիմանալ պատժամիջոցների պայմաններում, եթե չլինեին ահաբեկչությունները։ Մահապարտների պայթյունները վախեցրել են եվրոպացի զբոսաշրջիկներին։

Անցյալ աշնանը Անկարայում հանրահավաքի ժամանակ հնչած պայթյունից զոհվել էր ավելի քան 100 մարդ։
Վերջին մեկ ամսում 2 մեքենա է պայթել, ինչը տասնյակ մարդկանց կյանք է խլել» Երկու պայթյուն էլ իրականացրել են քուրդ զինյալները, ինչը նշանակում է ապստամբ քրդերի գործելաոճը փոխվել է իր բազմամյա մարտավարությունը՝ անցում  կատարելով քաղաքացիական բնակչության ու բնակավայրերի դեմ հարձակումներին։

Իշխանությունները փորձում են պահել ոլորտը, որտեղ վերջին ամիսներին վաճառքի է հանվել ավելի քան 2000 տուրիստական օբյեկտ։ Տուրիստական ընկերությունները նոր կորուստներ են սպասում։ TUI խոշորագույն տուրօպերատորը հայտնում է, որ ամռան սեզոնի ուղեգրերի թիվը 40 տոկոսով կրճատվել է անցյալ տարվա համեմատ։

Անցյալ տարի Թուրքիայում զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտներն առաջին անգամ կրճատվել էին՝ 8 տոկոս, իսկ հունվարին անկումն ավելի շոշափելի էր՝ 19 տոկոս։

Զբոսաշրջիկների թվի կրճատումը կարող է ավելի մեծացնել Թուրքիայի հաշվեկշռի պակասուրդը, քանի որ զբոսաշրջությունը արժութային հոսի առանցքային աղբյուրն է։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search