Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 24-25-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ, նախատեսված է, որ Վրաստանի արտգործնախարարը մարտի 25-ին կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն:
Միխեիլ Ջանելիձեի այցի շրջանականերում նրան կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Մարտի 25-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: