Մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00.11-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 25, 20.11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.09 աստիճան եւ արեւելյան երկայնության 43.88 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմմանային գոտի, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
Աշոցքում, Վրաստանի հետ սահմանին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ: