Սոցցանցերի օգտատերերը նմանեցրել են 2015-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լուսանկարված միգրանտին ու Նաջիմ Լաշրաուին, որն ինքն իրեն պայթեցրել է Բրյուսելի օդանավակայանում:
Մերկելի հետ լուսանկարված միգրանտին սոցցանցերում նմանեցրել են բելգիացի մահապարտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նաջիմ Լաշրաուի լուսանկարը մարտի 25-ին հրապարակել էր Բելգիայի ոստիկանությունը: Թագավորության դատախազությունը այդ նույն օրը հայտարարել էր, որ հենց նա է ռումբ պայթեցրել օդանավակայանում, փոխանցում է Lenta –ն:
Ի սկզբանե քննությունը ենթադրում էր, որ Լաշրաուին համակարգել է Բրյուսելում կատարված ահաբեկչությունները, բայց անձամբ չի մասնակցել դրանց: Օդանավակայանում ու մետրոյում որոտացած պայթյուններից հետո նրա նկատմամբ հետախուզում են հայտարարվել: Մարտի 23-ին բելգիական ոստիկանությունը զեկուցել էր, որ Լաշրաուին ձերբակալվել է Բրյուսելի մոտակայքում,բայց ավելի ուշ պարզվել էր, որ ուժայինները սխալվել էին ու մեր ուրիշ մարդու էին շփոթել ահաբեկչի հետ: