Քաթարի մայրաքաղաք Դոհայի Aspire Dome ակադեմիայում 9-րդ անգամ անցկացվող միջազգային ֆեդերացիայի World Challenge Cup մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը:
Հարություն Մերդինյանը դարձել է աշխարհի գավաթակիր` մրցանակային եռյակում հետ թողնելով Խորվաթիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարություն Մերդինյանը հավասարը չի ունեցել նժույգի վարժությունում՝ 15.675: Մրցանակային եռյակում նա հետ է թողել Խորվաթիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին, հաղորդում էthepeninsulaqatar-ը::
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանն (15.800) ու Արթուր Թովմասյանը (15.775) նվաճել են համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալները՝ զիջելով միայն աշխարհի չեմպիոն, հույն Էլեֆտերիոս Պետրոնիասին (15.875):