Սիրայի ռազմաօդային ուժերը ռուսական Սու-30 եւ Սու-35 կործանիչների օգնությամբ 30 տոննա մարդասիրական բեռ են հասցրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից պաշարված Դեր Զոր քաղաք:
Սիրիայի ռազմաօդային ուժերը 30 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Դեր Զոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին լրագրողներին հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:
«Մարտի քսանյոթին Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպվել Է Միջազգային Կարմիր մահիկի մարդասիրական բեռների օդային փոխադրում եւ իջեցում ԻՊ-ի զինյալների կողմից պաշարված Դեր Զոր քաղաք»,- ասել Է կենտրոնի ներկայացուցիչը:
Ներկայում ԻՊ-ի ահաբեկիչների կողմից շրջապատված Դեր Զորի շուրջ 200 հազար բնակիչներ սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների խիստ կարիք ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: