Իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար:
Ֆեդերիկո Մոնդելչիի կատարմամբ հնչելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ՝ իմպրովիզացիաների վարպետ, վիրտուոզ սաքսոֆո նահար Ֆեդերիկո Մոնդելչիի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, դաշնակահար Վահան Մարտիրոսյան) համերգը կայանալու է ապրիլի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ համերգը կրում է «Timeless Melodies» խորագիրը: Երեկոյի ընթացքում հնչելու է Թարիվերդիև, Կոմիտաս, Հարությունյան, Մանսուրյան, Բաբաջանյան: