Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում կառավարության որոշմամբ պետականացված վայրերի թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը։
Թուրքիայում պետականացվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նույն որոշմամբ պետականացվել են նաև ասորական և բողոքական եկեղեցիները։
Դիարբեքիրում բախումներն ու պարետային ժամը շարունակվում են, իսկ նախարարների խորհուրդը Սուր նահանգում հապշտապ պետականացման որոշում է ընդունում, գրում է «Ակօս»-ը։
Երկար տարիներ լքված հայկական եկեղեցին տարիների պայքարից հետո վերակառուցվել ու վերաբացվել էր։
Սուր շրջանում «շտապ պետականացվող» վայրերի թվում ներառվել է 6.300 վայր։
Դիարբեքիրում այժմ չկա որևէ բաց եկեղեցի, ուր կկարողանան այցելել շրջանում բնակվող ոչ մուսուլման բնակիչները։
Սուրբ Կիրակոսը վերանորոգվել էր ԱՄՆ-ի և շատ այլ երկրների համատեղ ջանքերով։ Եկեղեցու վերակառուցման համար 2 մլն թուրքական լիրա էր ծախսվել։