Ադրբեջանական զինուժի կողմից այսօր առավոտյան Մարտունու պաշտպանական ուղղությամբ իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է:
Ադրբեջանական զինուժի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է. ԼՂՀ ԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ին ասաց ԼՂՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը:
Նշենք, որ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է:
Արմեն Առաքելյանը տեղեկացրեց, որ երեխաներից մեկին վիրահատել են և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, մյուսին էլ շուտով կտեղափոխեն: