Ֆրանսահայերն ապրիլի 9-ին բողոքի ցույց կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջև` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախահարձակ գործողություններ իրականացնելու և հրադադարի ռեժիմը սրելու կապակցությամբ:
Ֆրանսահայերը բողոքի ցույց կանցկացնեն Ադրբեջանի դեսպանության առջև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nouvelles d`Armenie-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը:
Միաժամանակ, ֆրանսահայերը Ֆրանսիայի կառավարությունից պահանջելու են պարտադրել Ադրբեջանին` հարգել հրադադարի ռեժիմը, Փարիզում նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր գագաթնաժողով, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրել պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն Ադրբեջանի բանակի հանցավոր գործողություններից:
Ադրբեջանի դեսպանության մոտ բողոքի ակցիան ապրիլի 9-ին կմեկնարկի տեղական ժամանակով 16:00-ին: