Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի լուրջ լարումը խորը մտահոգության առիթ է տալիս:
Նորվեգիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել խնդրի լուծումը գտնել բանակցային սեղանի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն:
«Նորվեգիան կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել թշնամական գործողությունները և հարգել 1994թ-ի հրադադարը: Անհրաժեշտ է խուսափել մարդկային կյանքերի կորուստներից և տարածաշրջանի ապակայունացումից»,- նշել է Բրենդեն:
Նա Նորվեգիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին՝ ուղղված հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը: «Կոչ եմ անում երկու կողմերին թողնել զենքերը և լուծում գտնել բանակցային սեղանի շուրջ»,- ընդգծել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակգործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչմիայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներըպաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲօպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկումարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանությաննախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյապետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալտեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժգործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնելհակառակորդին: Հայկական կողմն այս պահի դրությամբ 18 զոհ ունի և 35-ին մոտ վիրավոր: