Artsakhpress

Ռազմական

Դիվերսիաները հետ մղած զինծառայողները պարգևատրվեցին մեդալներով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պաշտպանության բանակի զորամասերից մեկում մասնակցեց ամառային ուսումնական շրջանի մեկնարկին, որի ընթացքում մեդալներով պարգևատրեց հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի կասեցման ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Դիվերսիաները հետ մղած զինծառայողները պարգևատրվեցին մեդալներով

Դիվերսիաները հետ մղած զինծառայողները պարգևատրվեցին մեդալներով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պաշտպանության բանակի զորամասերից մեկում մասնակցեց ամառային ուսումնական շրջանի մեկնարկին, որի ընթացքում մեդալներով պարգևատրեց հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի կասեցման ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Բացի մեդալներից, Մովսես Հակոբյանը դրամական պարգևներ շնորհեց նաև մի շարք զինվորների և ազատամարտիկների, ովքեր ակտիվորեն մասնակցել են հակառակորդի դիվերսիաների կանխման գործընթացին: Նախարարի կողմից 200 հազար դրամով պարգևատրվեց ավագ լեյտենանտ Հայկ Խալաթյանը, ով աչքի էր ընկել խիզախությամբ՝ հակառակորդին կորուստներ պատճառելով և հետ շպրտելով: Ավելի ուշ Հայկ Խալաթյանը կներկայացվի նաև պետական պարգևի:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն իր խոսքում ընդծեց, որ այսօր մեկնարկում է ամառային ուսումնական նոր փուլը, ինչի առիթով նա շնորհավորեց ներկաներին: «Անցած 6 ամիսները պաշտպանության բանակի համար հանդիսացան պաշտպանության բանակի մարտական պատրաստականության, անձնակազմի արհեստավարժության և պաշտպանական բանագծերի ինժեներական արգելափակոցների կատարելագործման, հայրենիքի պաշտպանության վսեմ և փայլուն իրականացման արդյունավետ շրջան, որով առավել հարստացավ մեր զինված ուժերի տարեգրությունը: Համոզված եմ, որ պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինծառայող, մանավանդ, մարտական հերթապահությունում ընդգրկված զինվորը, այսուհետ ևս պատրաստ է հանդես բերել բարձր մարտական ոգի, նույն հաջողությամբ շարունակել դաստիարակվելու և ուսուցման համատեղումը: Դրանց են միտված բանակային յուրաէքանչյուր տարվա հագեցած միջոցառումները, գործնական պարապմունքները»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հակոբյանն ընդգծեց, որ այդ ամենը տեսանելի է ոչ միայն ամփոփիչ արդյունքներով, այլ նաև վերջերս հակառակորդի կողմից հաճախակի դարձած հրադադարի խախտումների, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի կանխումներով: «Արդեն շուրջ մեկ ամիս է, իսկ եթե ավելի ընդգրկուն դիտարկենք, ապա այս տարվա սկզբից ադրբեջանական կողմը շարունակել է իր որդեգրած արկածախնդրային գործելաոճը, ինչի հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է:

Ադրբեջանական զորախմբերը չեն դադարեցրել դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: Մեր դիրքերի ուղղությամբ կիրառվել են խոշոր տրամաչափի զինատեսակներ, նռնակներ, ականանետեր, զենիթային հրանթոների արկեր, հաճախակիացել ենր նաև սահմանամերձ գյուղերի գնդակոծումերը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հակառակորդին կարող էր լռեցնել միայն համարժեք պատասխանը, որն էլ եղել է:

ՊԲ հրամանատարի խոսքով՝ առաջնագծում ծավալված վերջին իրադարձությունները համախբել են հայ ժողովրդին. միմյանց անծանոթ զինվորները դարձել են ընկերներ, ընկերները՝ եղբայրներ, զգացվում է վստահություն և հարգանք միմյանց նկատմամբ: «Նրանք մարտադաշտում իրականում տեսել և համոզվել են, թե ինչ բան է զինվորական կոլեկտիվիզմը, տեսել և համոզվել են, որ միայն ընկերության վեհ գաղափարն է ունակ զինվորին դարձնել անխոցելի: Բանակի կողքին կանգնեցին բոլորը՝ գյուղացիներ, ուսուցիչներ, պետական գործիչներ, գիտնականներ: Մեկ ակնթարթում հայրենիքը բոլորի համար դարձավ սրբարան: Մենք մեր թիկկունքում զգում ենք նաև մեր առյուծածին մայրերի աջակցությունը և օրհնանքը: Սա է ազգի գոյատևման անժխտելի բանաձևը: Մենք պետք է շարունակենք նույն ոգով»,- ասաց Հակոբյանը:

Դիվերսիաները հետ մղած զինծառայողները պարգևատրվեցին մեդալներով  Հակոբյանը տեղեկացրեց, որ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը իրականացրել է շուրջ 7 դիվերսիոն-հետախուզական գործողություն, որնոց ընթացքում կրել է կորուստներ և հետ է շպրտվել իր դիրքեր: Պաշտպանության բանակի զինված ստորաբաժանումները և մարտական հերթապահություն իրականացնող զինվորները կարողացել են հետ մղել թշնամուն՝ պատճառելով զգալի կորուստներ: «Այդ ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տվել է 40 զոհ և 30-ից ավել վիրավոր: Նույն ժամանակահտվածում հանուն իրենց հայրենիքի պաշտպանության հերոսական մարտում ընկել են պաշտպանության բանակի 6 մարտիկներ: Հավերժ փառք նրանց»,- ասաց Հակոբյանը:

Այնուհետև ներկաները, ՊԲ հրամանատարի առաջարկով, մեկ րոպե լռությամբ հարգեցին հակառոկրդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների հիշատակը: Միջոցառումն ավարտվեց զինվորականների հանդիսավոր քայլերթով:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search