«Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է գնահատվում:
Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում վիրավորված քաղաքացիական անձանց վիճակը կայունանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարությունից, երեխաների մոտ առկա է արտահայտված դրական դինամիկա, բարելավվել են նաև հեմոդինամիկ ցուցանիշները, դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ, ստանում են վերականգնողական շարունակական բուժում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 վիրավոր: Զավեն Ավանեսյանը և Կամո Աբրահամյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Իսկ Ծովինար Աղաջանյանը և Գարեգին Աղաջանյանը իրենց բուժումը շարունակում են վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն են գնահատում: Հայկ Թորոսյանը` գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով, տեղափոխվել է Երևան: