Artsakhpress

Քաղաքական

Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի Ադրբեջանի հարձակումներին եւ ճանաչի ԼՂՀ-ն. Ֆրանսիա-ԼՂ բարեկամության շրջանակ

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը, ղարաբաղյան իշխանություններից տեղեկանալով դեպքի վայրում տիրող իրավիճակի մասին, դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակման քրեական բնույթը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ այն համարելով բովանդակազուրկ վարքագիծ:

Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի Ադրբեջանի հարձակումներին եւ ճանաչի ԼՂՀ-ն. Ֆրանսիա-ԼՂ բարեկամության շրջանակ

Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի Ադրբեջանի հարձակումներին եւ ճանաչի ԼՂՀ-ն. Ֆրանսիա-ԼՂ բարեկամության շրջանակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ալիեւի վարչակարգի կողմից պատվիրված այս պատերազմածին գործողությունները հատկապես պատճառ դարձան մարդկային զգալի կորուստների՝ առանց էական փոփոխություն առաջացնելու առջեւի գծում:

Իրենց բնորոշ հարձակման արդյունքում Բաքվի զինվորները սպանել են նաեւ ղարաբաղյան քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։ Նրա կարծիքով, «ուշագրավ են դպրոցի ճանապարհին հրետանային ռմբակոծությունից սպանված երեխաների եւ խոշտանգված, այնուհետեւ ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից դաժանաբար սպանված մեծահասակների դեպքերը․ նրանց՝ այնտեղ ներխուժելու միակ նպատակը քաղաքացիական բնակչության շրջանում սպանություններ իրագործելն էր՝ խուճապային իրադրություն ստեղծելու համար»։

Շրջանակը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով ռմբակոծել է Մարտակերտի քաղաքացիական բնակչությանը՝ բացահայտորեն խախտելով Ժնեւի համաձայնագրերը: Ճակատային գծի մերձակա բնակավայրերի ազգաբնակչությունը տարհանվել է ավելի անվտանգ վայրեր, սակայն շատ խաղաղ բնակիչներ են վիրավորվել, եւ այժմ գտնվում են հիվանդանոցներումբ:

Բարեկամության շրջանակը համարում է, որ բռնությունների այս նոր պոռթկման համար անձնական պատասխանատվություն է կրում Իլհամ Ալիեւը, եւ միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել Ադրբեջանի այլընտրանքային ժողովրդավարական ուժերին՝ վերջիններիս հետ բանակցելու Հարավային Կովկասում խաղաղության եւ Ադրբեջանում ժողովրդավարության հաստատման հարցերի շուրջ։

«Մենք կոչ ենք անում բանակցող կողմերին եւ ներկայումս Վիեննայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պարտադրել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել իր քրեական ռմբակոծումները ղարաբաղյան քաղաքացիական բնակչության վրա: Ինչպես նաեւ կոչ ենք անում միջազգային հանրությանը լիարժեք, ամբողջական եւ վերջնական կերպով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ճանաչման բացակայությունը կարող է շարունակվել Ադրբեջանի կողմից ընկալվել որպես ռազմական գործողությունների վերսկսման արդարացում», եզրափակել է Բարեկամության շրջանակի նախագահը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search