Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի ղեկավարության հետ:
Նախագահը Մարտակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են շրջանում տիրող իրավիճակը եւ մի շարք անելիքներ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանի ղեկավարությանը եւ պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: