ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին կժամանեն Երեւան:
Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին Երեւանում կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մինսկի խմբի համանախագահներին ապրիլի 9-ին Երեւանում կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, նրանց հետ կհանդիպի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը»,- գրել է Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու: