Հակառակորդը վերսկսել է կրակոցները, բայց ոչ նույն ինտենսիվությամբ, իսկ Պաշտպանության բանակը պատասխան քայլեր չի ձեռնարկում և փորձում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Հակառակորդը վերսկսել է կրակը, իսկ ՊԲ-ն հավատարիմ է մնում պայմանավորվածությանը. Սենոր Հասրաթյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
Նա նշեց, որ հիմնականում կրակոցները հնչում են հյուսիս-արևելյան հատվածներում:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ից պայմանավորվածություն էր ձեռք բերվել կրակոցները դադարեցնելու մասին: