Artsakhpress

Քաղաքական

Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում բռնության նոր պոռթկումը կանխելն է. Սերգեյ Լավրով

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է, թե ինչպես է փոփոխվել եռակողմ հանդիպման օրակարգը` պայմանավորված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով:

Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում բռնության նոր պոռթկումը կանխելն է. Սերգեյ Լավրով

Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում բռնության նոր պոռթկումը կանխելն է. Սերգեյ Լավրով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: - Սերգեյ Վիկտորի, այսօր կայանալու է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումը: Դա նոր ձևաչափ է: Քանի որ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները փոխել են օրակարգը, երեկ հանդիպում եք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:  Ենթադրում եմ, որ ձեր զրույցի հիմնական թեման Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն է եղել: Ինչի± մասին է եղել ձեր երկխոսությունը Ադրբեջանի նախագահի հետ և ինչո±ւմ եք տեսնում ելքը այս իրավիճակից:

-Այն պահին, երբ հանդիպեցինք Իլհամ Ալիևի հետ, իրավիճակը, կարելի է ասել, արդեն կայունացել էր: Ինչպես գիտեք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել էր Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր Երևանում է, վաղը կլինի Բաքվում: Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր շտաբերի ղեկավարների մակարդակով միջնորդել ենք այս հարցում, համաձայնություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները և կրակը դադարեցնելու շուրջ, որը, ինչպես հայտարարվել է, այժմ ամբողջովին պահպանվում է: Մենք հետևում ենք իրավիճակին: Կարևոր է, որ երկու կողմերն էլ վերահաստատեն իրենց հավատարմությունը այդ ռեժիմին:

Այսօր  զրույցը կշարունակվի արտգործնախարարների մակարդակով: Եռակողմ հանդիպումից զատ երկկողմ հանդիպում տեղի կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:  Վաղը նույնպես կկայանա վաղուց ծրագրված հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարարի հետ Մոսկվայում, որտեղ կանցկացվի ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը և երկկողմ հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ներկա պահին գլխավոր խնդիրը բռնության նոր պոռթկում թույլ չտալն է: Շատ կարևոր է վերադառնալ դեռևս 3-4 տարի առաջ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարություններով ամրապնդված գաղափարներին: Քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերից, ստեղծված իրավիճակի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելուց բացի քննարկվել են նաև  շփման գծում վստահության միջոցներին առնչվող հարցերը: Նկատի ունենալով, որ երկու կողմերում էլ կան զոհեր, պետք է փոխանակել նրանց մարմինները, կային գերի ընկած մարդիկ:

-Այսինքնч որոշակի քայլերո՞վ:

- Այո: Միտք է եղել շփման գծից արձակել դիպուկահարներին: Շատ վտանգավոր է, երբ մարդիկ նայում են նշանակետին և տեսնում են միմյանց ժամը մեկ, ամեն րոպե ինչ-որ մեկի մոտ նյարդերը կարող են տեղի տալ: Նման քայլեր վաղուց են ծրագրված եղել: ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ)  հետ միասին զբաղվում էր որոշակի քայլերի նախապատրաստմամբ: Կարծում եմ` ստեղծված իրավիճակը կստիպի մեզ բոլորիս հնարավորինս շուտ հաստատել այդ միջոցները և ուժի մեջ մտցնել: Այս հարցը ես քննարկել եմ երեկ Իլհամ Ալիևի հետ: Նա աջակցել է այդ մոտեցմանը: Իհարկե, ըմբռնելով, որ այդ միջոցները մենք կկիրառենք ոչ թե ստատուս-քվոն հավերժացնելու համար, դա ոչ ոքի պետք չէ, այլ ներկայում քաղաքական գործընթացի համար  առավել բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով, որի շրջանակներում Ռուսաստանը սեփական նախաձեռնություններն է կատարում: Նախագահ Պուտինը, նրանից առաջ նախագահ Մեդվեդևը տարատեսակ մտքեր էին առաջարկում, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ ազատագրված շրջանների միջոցով` Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցի համաժամանակյա որոշմամբ:

- Վերադառնալով Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ անցկացվելիք խորհրդակցությանը` ի՞նչ արդյունքներ եք ակնկալում այդ հանդիպումից:

- Մենք Ադրբեջանի և Իրանի հետ վաղեմի, սերտ և բարեկամական կապեր ունենք, ռազմավարական համագործակցության հարաբերություններ: Երկկողմ հարաբերությունների օրակարգը և՛ Բաքվի, և՛ Թեհրանի հետ ներառում է տնտեսությունը, քաղաքական հարցերը և անվտանգությունը, ինչպես նաև համագործակցությունը Կասպից ծովում: Եռակողմ ձևաչափով կքննարկվեն նաև տարածաշրջանում անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի  հարցերը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search