Ռուսաստանի Դաշնության իշխանությունները կշարունակեն պայմանագրերի շրջանակում զենք մատակարարել Ադրբեջանին` որպես իրենց ռազմավարական գործընկերոջ:
Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ համաձայն պայմանագրերի. Ռոգոզին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tass.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադի՞ր է շարունակել զենք մատակարարել Ադրբեջանին այն բանից հետո, երբ հայկական կողմը հայտարարեց, որ Մոսկվան մեծ քանակությամբ զենք է վաճառել Բաքվին։
«Ամեն ինչ արվում է պայմանագրերի համաձայն: Մեր պարագայում երկու երկրներն էլ ռազմավարական գործընկերներ են»,-ասել է փոխվարչապետը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին զենք մատակարարելիս պահպանում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: